Ձեր գովազդն այստեղ

Լիանա Վանոյանը սիրելի ունի… Դերասանուհու բացառիկ հրապարակումը

  • Feb 04, 2025

Դերասանուհի, բլոգեր Լիանա Վանոյանը հանրությանը առավել շատ հայտնի դարձավ իր հումորային ու հետաքրքիր ինստագրամյան հոլովակներով։

Նրա ստեղծած կերպարները շատ արագ հարազատ դարձան հանրության համար, Հետո արդեն Լիանան սկսեց անձնական հրապարակումներ ևս անել՝ պատմելով առողջական խնդիրներ ունենալու և վիրահատության միջոցով նիհարելու մասին։ Այդ ամենին զուգահեռ չեն դադարում քննարկումները Լիանայի անձնական կյանքի մասին։

Լիանան մոտ կես տարի առաջ ինստագրամյան հարթակում հայտնեց, որ բաժանվել է սիրելիից, ում հետ երկար տարիներ հանդիպում էր և սոցիալական էջերում ջերմ, համատեղ հրապարակումներ անում։

Այդ դժվար փուլը դերասանուհու կյանքում արդեն անցյալում է,արդեն մի քանի օր է, ինչ Լիանան կիսվում էր իր ստացած գողեցիկ ծաղկեփնջերով՝ ակնարկելով սիրելի ունենալու մասին, իսկ արդեն այսօր նա ձեռք -ձեռքի բռնած լուսանկար է հրապարակել` վերջնականապես հաստատելով, որ իր սիրտը զբաղված է:

Մեկնաբանություն

Որոնում