Օրերս հայտնել ենք, որ լույս աշխարհ է եկել Գուրգեն և Իննա Դաբաղյանների երկրորդ երեխան: Իննան ամուսնուն որդի է պարգևել, ում անվանակոչել են Լևոն.
«Բարի գալուստ, մեր հրաշք տղա: Լևոն Գուրգենի Դաբաղյան»,- հրապարակմանը կից գրել էր երգչի կինը:
Զույգի փոքրիկը ծնվել է Ռուսաստանում: Ի դեպ` մայրիկ ու փոքրիկը արդեն տանն են:
Ներկայացնում ենք տեսանյութ, որտեղ Գուրգենի կինը հիվանդանոցից դուրս գրվելու հաջորդ օրը պարում է ռեստորանում:
Նշենք, որ ավելի վաղ ներկայացրել ենք մայրիկի և փոքրիկի շքեղ դուրս գրումը: