Ամերիկաբնակ լրագրող, հաղորդավար Մհեր Բաղդասարյանն, ով հանրությանը հայտնի է իր սկանդալային հաղորդումներով, երեկ նշել է ծննդյան տարեդարձը:
Մհերին ինստագրամյան իր էջում նաև շնորհավորել է իր սիրելին`դերասանուհի Անի Երանյանը: Վերջինս համատեղ լուսանկար է հրապարակել`գրելով հետևյալը.
«Happy birthday»:
Նշենք, որ դերասանուհի Անի Երանյանի և լրագրող Մհեր Բաղդասարյանի հարաբերությունները շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում։
Վերջերս Անի Երանյանի հետ հարաբերությունների մասին պատմելիս էլ Մհերը նշել էր.
«Մենք երկուսս երջանիկ ենք ու երջանիկ ենք միասին։ Մարդիկ ունեն անձնական կյանքի գաղտնիության իրավունք և միևնույն ժամանակ հանրային մարդ են ու տարբեր առիթներով պիտի հանրության համար տեսանելի լինի ինչ-որ իրավիճակներ։ Ուղղակի հանգիստ եղեք, մենք երկուսս երջանիկ ենք, ու, Փառք Աստծո, միասին ենք հիմա երջանիկ։ Մենք հրապարակում ենք ցանկացած լուսանկար, վիդեո, երբ դա զգում ենք, երբ երջանիկ ենք ու ուզում ենք այդ երջանկությամբ կիսվել։ Դրա տակ չկա որևէ թաքնված մի բան կամ հնարք»։