Թալանել են դերասանուհի Լիկա Մեսրոպյանի մեքենան։ Այս մասին հայտնել է դերասանուհին՝ ինստագրամյան իր էջում կադրեր հրապարակելով։ Գողացել են նրա մեքենայի հայելիները։ Լիկան նշել է, որ չի պատրաստվում ոստիկանություն դիմել, քանի որ այդ տարածքում հաճախ են նման դեպքեր տեղի ունենում, սակայն արժանանում են ոչ պատշաճ արձագանքի և անարդյունավետ են լինում։
Ավելի ուշ էլ դերասանուհին հայտնել էր, որ նույն օրը հայտնվել է հիվանդանոցում՝ վիրուսային հիվանդությունից հետո առաջացած բարդացումների հետևանքով։
Ներկայացնում ենք դերասանուհու խոսքը՝ առանց մեկնաբանության։