Դերասանուհի Հասմիկ Խոջյանը բավական ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա գրեթե ամեն օր ներկայացնում է իր առօրյան, աշխատանքը, դստեր հետ անցկացրած ժամանակը և այլն:
Այսօր դերասանուհին ամուսնու հետ մկրտության կնքահայր և կնքամայր են դարձել: Ինչպես դերասանուհին է նշում` առաջին անգամ:
Հասմիկն ամուսնու հետ տեսանյութ էր տարածել, որտեղ` ի տարբերություն նախորդ հրապարակումների, ամուսնու դեմքն ամբողջովին երևում է:
Դերասանուհին նաև ներկայացրել է կադրեր, որտեղ ամուսնու հետ կտրում է տոնական տորթը:
Նշենք, որ կադրերում չի երևում փոքրիկ Նարէն: