Ձեր գովազդն այստեղ

Լիա Զախարյանը` գումար չունենալու և շամպայն գողանալու մասին. ԲԱՑԱՌԻԿ

  • Dec 21, 2024

ARTN-ի տաղավարում դերասանուհի Լիա Զախարյանն էր: Վերջինս հիշել է իր կյանքից զվարճալի պատմություններ ու կիսվել դրանցով հաղորդման շրջանակներում:

Դերասանուհին հիշել է, որ 2023 թվականին ինքը Բարսելոնայում էր, իր ձեռքին ուներ 1 շիշ շամպայն, որը գողացել էր հյուրանոցից և չուներ գումար՝ Նոր տարին նշելու համար, որովհետև իրեն Փարիզում թալանել էին:

«Գողացել էին ամեն ինչ` նույնականացման քարտ, մեքենայի վարորդական իրավունք և իմ բոլոր բանկային քարտերն ու կանխիկ գումարը: Ես առանց գումար դիմավորել եմ Նոր տարին Բարսելոնայում: Մտածում էի՝ Աստված դատարկել է իմ գրպանները, որ հետո ավելի շատ լցնի ու այդպես էլ եղավ: 2023-ին շատ հաջող տարի ունեցա»:

Մեկնաբանություն

Որոնում