Երգիչ Արմենչիկն արդեն տարիներ շարունակ իր ուրույն տեղն ունի երգարվեստում։ Արմենչիկը սիրված է արդեն իսկ իր մեծ ընտանիքով: Նրա կինը`Լուսինեն, ևս մեծ սեր է վայելում հանրության շրջանում: Շատերը հետևում են նրա գործունեությանն ու առօրյային:
Երգիչը և´ աշխատանքի, և´ հանգստի բնույթով հաճախ է լինում տարբեր երկրներում, և այդպիսով երեխաները մշտապես ճամփորդող հայրիկին առավել շատ են սպասում տանը:
Հերթական անգամ երգչի կինը հրապարակել է տեսանյութ, որտեղ երեխաները դիմավորում են իրենց հայրիկին:
«Վերջապես, տանը»,- կից գրել է Լուսինեն: