Վերջերս մայրացած պարուհի Մարիա Չանդիրյանը դստեր ծննդից հետո էլ ավելի ակտիվ է իր ինստագրամյան էջում : Նրա` դստեր մասնակցությամբ հրապարակումները հաջորդում են մեկը մյուսին:
Հերթական անգամ նա հրապարակել է տեսանյութ, որտեղ ցույց է տվել իր 4 ամսական դստերն, ինչպես նաև նրա տոնական տորթը:
«Իմ Աստծո նվեր»,- հրապարակմանը կից գրել է Մարիան:
Նշենք, որ պարուհին հանրության լայն շրջանակներին հայտնի դարձավ սիթքոմային տարբեր նախագծերում իր մասնակցությամբ,նախորդ ամռանն էլ ամուսնացավ խառը մենամարտերի մարզիկ Գագիկ Գրիգորյանի հետ։
Նշենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք պարուհու և դստեր շքեղ դուրսգրումը:
Տանը նրանց սպասում էր գեղեցիկ ձևավորում և շքեղ տորթ: