Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը և դերասան Գևորգ Գրիգորյանը հաստատել են իրենց հարաբերությունները: Նրանք ինստագրամյան էջում հրապարակել են տեսանյութ, որում բացահայտել են՝ երկուսից ով է առաջինը սեր խոստովանել մյուսին:
«Փաստորեն լավ ենք իրար ճանաչում»,- տեսանյութին կից գրել է զույգը:
Նշենք, որ տևական ժամանակ հեռուստադիտողի և համացանցի ուշադրության կենտրոնում դերասանուհի Ռոմելա Սարգսյանի նախ ամուսնալուծության, ապա նաև Գևորգ Գրիգորյանի հետ ունեցած հարաբերություններն են:
Շատ դեպքերում հանդիսատեսը նույնացնում է դերասանների սերիալային խաղն իրական կյանքի հետ, սակայն սա այն դեպքն էր, երբ նույնացումն արդարացված էր:
StarNews-ը բազմիցս հրապարակումներ էր արել`ցույց տալով, որ զույգն իրականում միասին է:
Օրինակ` Ռոմելան ու Գևորգը հրապարակումներ էին անում, որոնցից պարզ էր դառնում, որ նրանք ասես միասին են և նույն տեղում են հանգստանում: Հատկանշականն այն էր, որ նրանք գիտակցում էին, որ նմանատիպ հրապարակումներով ցույց են տալիս, որ նրանք միասին են, սակայն որպես էդպիսին չէին հայտարարում:
Վերջերս էլ մեր աչքից չէր վրիպել Ռոմելայի հրապարակած տեսանյութից հատված, որում դերասանուհու ձեռքին իր հեռախոսն է:
Այստեղ երևում էր, որ Ռոմել Սարգսյանի հեռախոսի էկրանին իր և Գևորգի ջերմ և սիրված լուսանկարն էր,ինչը`իհարկե, կարող է ևս հանուն նկարահանման լինել,չէ՞որ արդեն մի քանի նախագիծ է, ինչ Ռոմելան և Գևորգը որպես սիրահար զույգ են ներկայանում:
Բացի այդ Գևորգ Գրիգորյանը տարածել էր Ռոմելայի հրապարակումն ու գրել` «Սիրուն»:
Նշենք, որ StarNews-ը հանդես եկավ հրապարակումով, որում նշում էր, որ Ռոմելա-Աշոտ զույգն այլևս միմյանց չի հետևում ինստագրամյան հարթակում: Նրանք մեկը մյուսին ջնջել են հետևորդների ցանկից: Եվ բացի այդ`վերջին շրջանում Ռոմելան իր հրապարակումներում առանց ամուսնական մատանու է:
Հավելենք, որ մեկ անգամ Ռոմելան խոսելով ամուսնու խանդի, իր`համբույրի տեսարանների մասին, հետևյալն է ասել.
«Շատ նորմալ է վերաբերվում, հիմնականում խնդիրների չենք բախվում նման հարցերի շուրջ։ Ես իրականում չեմ թաքցնում թե ով է ամուսինս, ուղղակի ես պատասխանատվություն չեմ ուզում վերցնել ինձ վրա հեռուստադիտողի առաջ։ Ծանոթացել ենք Թատերական ինստիտուտում։ Երբ նոր ընդունվեցի, ինքը արդեն երդորդ կուրսի ուանող էր, սիրահարվեցինք որոշ ժամանակ ընկերություն արեցինք ու հետո որոշեցինք, որ պետք է ամուսնանանք։
Իհարկե համատեղ կյանքի ընթացքում լինում են կռիվներ, երբեմն չենք հասկանում իրար, երբեմն ես եմ սխալվում, երբեմն ինքը, բայց ամեն ինչ հարթվում է, երբ որ կա սեր, մնացածը անկարևոր է»։
Դե իսկ վերջում չմոռանանք հիշեցնել մեր հայտնիներին, որ մենք երբեք չենք սխալվում և շարունակում ենք զգոն լինել ու մեր ընթերցողներին ներկայացնել այն լուրերը, որոնք նրանք դեռ փափագում են խնամքով թաքցնել: