Դերասան Դավիթ Աֆրիկյանի անձնական կյանքը վերջին տարիներին հանրության ուշադրության կենտրոնում է։ Դերասանը ամիսներ առաջ ամուսնացավ ամերիկաբնակ Լինդա Տեր -Պետրոսյանի հետ ու հիմա կնոջ հետ ապրում է ԱՄՆ-ում։
Զույգը բավական ակտիվ է ինստագրամյան էջում, որտեղ էլ այսօր Դավիթի կինը նոր հոլովակ է հրապարակել` շնորհավորելով ամուսնուն ծննդյան օրվա առթիվ.
«Շնորհավորում եմ, իմ ամենաամուսին։
Շնորհակալ եմ, որ տարիներ շարունակ չես հանձնվել ու ամեն ինչ արել ես, որ մեր հանդիպումը կայանա։Դեռ չհանդիպած`իմացել ես, որ կինդ պիտի լինեմ ու հանդիպման պահից ի վեր իմ երազանքները դարձրել ես քո նպատակները։
Իրականում երկար չեմ մտածել, թե քեզ ինչ պիտի նվիրել, չնայած որ երկու ամիս շարունակ ձևացնում էի, թե մտքովս ոչինչ չի անցնում (ոնց որ դու կասեիր
—ինձանից լավ դերասան ես հաա)
Իմ Դավիթ, իմ կես, նորից ու միշտ, շնորհակալ եմ որ կաս իմ կյանքում, ու իմ կյանքն ես…
Սիրում եմ…
P.S Անդրեա Բոչելի մենք քեզ շուտով կտեսնենք»։
Հուզիչ հոլովակին կից գրել էր դերասանի կինը։