Ամեն օր կարելի է տեսնել, կարդալ, լսել դեպքերի մասին , որոնք տեղի են ունենում ոչ մաքուր սննդի հետևանքով առաջացած վարակների, հիվանդությունների մասին:
Սննդամթերքի մշակման, պատրաստման և պահպանման անվտանգ քայլերը կարող են կանխել սննդային հիվանդությունները, սակայն գաղտնիք չէ, որ մեր օրերում սննդի կետերը միշտ չէ,որ հետևում են սննդային նորմերին`խուսափելու համար հետագա զարգացումներից :
Դե իսկ այցելուներն ու պատվիրատուները, միշտ չէ, որ նկատում են, մեղմ ասած, նմանօրինակ օրենքի խախտումները:
Մայրաքաղաքում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել «Yandex Eats»-ի առաքիչներին։
Սակայն ինչպես ասում են՝ «կարևորը քանակը չէ, այլ որակը»։
StarNews-ի աչքից չի վրիպել այն, թե ինչպիսի կեղտոտ և սանիտարահիգենիկ պայմաններին խիստ անհամապատասխան տարաներով են առաքում պատվիրված սնունդը։
Ուստի պետք է այսուհետ լավ մտածել «Yandex Eats»-ից սնունդ պատվիրելուց առաջ, դե իսկ ընկերությանը, կարծում ենք, չի խանգարի հետևողական լինելը: