Այսօր՝ հունիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լվովյան փողոցի թիվ 16 շենքի բակում ավտոմեքենա է այրվում:
Հրդեհ է բռնկվել Երևանի բնակիչ 60-ամյա Լևոն Մինասյանին պատկանող «Renault logan» ավտոմեքենայում
Ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է, սակայն կան կասկածներ, որ ավտոմեքենան միտումնավոր այրել են:
Տուժած Մինասյանը հայտնի տիկտոկեր է՝ «Լևոն Արքա» մականունով:
Աղբյուրը`Shamshyan.com