Տարիներ շարունակ երգչուհի Լիդուշիկը հայ հանդիսատեսին ներկայացնում էր իր աշխատանքները, երգերն ու մանկական հիթերը, որոնք իսկապես սիրված էին:
Այսօր արդեն բավական մեծ երգչուհին կատարում է այնպիսի երգեր, որոնք կրկին հիթեր են դառնում երիտասարդների շրջանում:Ի դեպ`այժմ նա բնակվում է ԱՄՆ-ում:
Երգչուհին այսօր իր ինստագրամյան էջում հրապարակել է տատիկի հետ համատեղ լուսանկար` կից գրելով ջերմ շնորհավորանք:
«Այսօր աշխարհի ամենալավ տատիկի՝ իմ Գոգի ծննդյան օրն է: Ուզում եմ, որ միշտ առողջ տեսնեմ, երջանիկ ու միշտ մեր կողքին՝ իր հոգատարությամբ, բարությամբ ու անսահման սիրով: Սիրում եմ քեզ , Գոգս»,- գրել է Լիդուշիկը: