Վայ գառնուկ ա… Սոնա Ռուբենյանի փոքրիկ դուստրը խոսում է և կերակրում կենդանիներին

  • Sep 11, 2024

Հայկական երգարվեստում բավականին մեծ ճանաչում ու սեր վայելող երգչուհի Սոնա Ռուբեյանը շատ հաճախ իր ինստագրամյան էջում հրապարակում է իր փոքրիկի մասնակցությամբ տեսանյութեր և լուսանկարներ:

Փոքրիկ Մարին իսկապես սիրված  և սպասված է երգչուհու հետևորդների կողմից:

Այս անգամ Սոնան ցույց է տվել`ինչպես է փոքրիկը կերակրում կենդանիներին, իսկ գառնուկին տեսնելիս ոգևորվում: Փոքրիկ Մարին`չնայած իր տարիքին, խոսում է:

Նշենք, որ Սոնայի նկատմամբ հանրային լայն հետաքրքրությունն առավել մեծացավ ամուսնությունից հետո, չնայած, ինչպես երգչուհին էր նշել հարցազրույցներից մեկում, ինքը միշտ էլ ակտիվ է եղել սոցցացանցերում, միաժամանակ նշելով, որ մարդկանց իսկապես հետաքրքրում են անձնական կյանքի մանրամասներ, այդ իսկ պատճառով էլ երբեմն նման հրապարակումներ է անում։

Մեկնաբանություն

Որոնում