StarNews-ը նախորդ տարեվերջին հայտնել էր, որ հայաստանյան ամենաշքեղ ռեստորաններից մեկում տեղի է ունեցել սիրված երգիչ, երջանկահիշատակ Արամ Ասատրյանի մահացած որդու`Սեդրակի տղայի նշանադրությունը:
Կրտսեր Արամը նշանադրվել է Աննա անունով աղջկա հետ, ով ժամանակ առ ժամանակ Հայաստանում է լինում, ինչպես նաև հանդիպում նշանածի բարեկամների հետ:
Երեկ ևս բացառություն չէր: Աննան հանդիպել էր Արամի հորաքրոջ`Զվարթ Ասատրյանի հետ, ինչպես նաև համատեղ հրապարակում արել միմյանց հետ անցկացրած ժամանակից: