Mediahub-ի «Իմունիտետ» հաղորդման հերթկան հյուրն էր դարձել դերասան Հայկ Հովհաննիսյանը, ով խոսել էր մի քանի թեմաների մասին։
StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։
Դեռ ավելի վաղ դերասանը սոցիալական հարթակներում էր հայտնել, որ այլևս չի նկարահանվի նոր նախագծերում։ Այդ մասին նա խոսել էր նաև հարցազրույցի ընթացքում՝ ասելով․
«Սարսափելի հետաքրքիր մասնագիտություն է, բայց էլ չեմ ուզում նկարահանվեմ ու ոչ մի նախագծում, ոչ մի ժանրում։ Հանդիսավար Հայկոն կմնա իր գործում։ Կան հանդիսավարներ, որ իրենց օգնում է նկարահանվելը։ Ես հանդիսավար չեմ եղել, ով դարձել է դերասան, ես ի սկզբանե դերասան եմ եղել, ով զբաղվում է հանդիսավարությամբ»։
Դերասանը խոսել էր նաև իր հասցեին հնչող քննադատությունների մասին՝ ասելով, որ իրեն զարմացնում է այն փաստը, որ պատկառելի տարիքի կանայք իրեն գրում են, թե ինքը լկտի աչքեր ունի.
«Վերջերս ինստագրամով ինձ անդադար սքրիններ էին ուղարկում, թե մահացել է Հայկ Հովհաննիսյանը: Չգիտեմ ինչից էին որոշել, որ մահացել եմ, հիմա ով ինչ ուզում գրում է: Ինձ համար դա շատ վատ է, չափի զգացողություն չունեն ընդհանրապես: Կան մարդիկ, ովքեր առողջ են քննադատում, ու, եթե դա կապ ունի քո գործի հետ, ուզում ես լսել: Բայց, կան մարդիկ, ովքեր այդ պահին ինչ ուզում գրում են»։
Դերասանը որոշ մանրամասներ էր պատմել նաև անձնական կյանքի մասին՝ ընդգծելով, որ ինքը նկարահանման հրապարակում սիրահարվել է երկու անգամ, ու եթե նախկինում մտածել է, որ իր կողակիցը չի կարող դերասանուհի լինել, ապա հիմա փոխել է իր վերաբերմունքը այդ հարցի շուրջ։ Խոսելով նախագծերում համբույրի տեսարաններում նկարահանվելու մասին՝ Հայկը հետաքրքիր դեպք էր պատմել.
«Տարիներ առաջ մեր շատ լավ դերասանուհի ընկերներից մեկը պատրաստակամ եկել է, որ անկողնային տեսարան կա նկարահանվելու, իր խաղընկերը ասաց՝ չէ, ես չեմ նկարվի, իմ նշանածին դա դուր չի գա»։
Հայկը նշել էր, որ ինքն էլ պատրաստ չէ յուրաքանչյուրի հետ համբույրի կամ անկողնային տեսարանում նկարահանվել։