«Ռեինկարնացիա» խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանն ու կինը՝ պարուհի Գայանե Հովհաննիսյանը, երեկ նշել են իրենց երկրորդ դստեր 1-ամյակը: Զույգը խնջույք է կազմակերպել,որին ներկա են եղել հայկական շոու բիզնեսի մի քանի ներկայացուցիչներ, ովքեր փոքրիկի ծնողների ընկերներն են:
Առաջարկում ենք դիտել ծննդյան արարողությունից մի քանի կադրեր:
Նշենք, որ մեկ տարի առաջ Ռոլանդը ինստագրամյան իր էջում հայտնել էր, որ փոքրիկը լույս աշխարհ է եկել ԱՄՆ-ում։
«Բարով եկար իմ Արև–Արիա Գասպարյան»,-գրել էր երաժիշտը։
Հավելենք, որ զույգի ավագ դուստրը ծնվել է 2016 թ–ին: Նա ևս 2 անուն ունի` Նանե-Զիոնա: