Ձեր գովազդն այստեղ

Կար ժամանակ, որ ամաչում էի ծնողերիցս.Սարգիս Գրիգորյանի դուստրը` հոգեբանական խնդիրների և ծնողների մասին

  • Jan 23, 2025

Մհեր Բաղդասարյանի Tete a Tete-ի եթերին հյուրընկալվել էին Սարգիս և Մանո Գրիգորյանները: Հաղորդման ընթացքում նաև խոսեցին նրանց դուստրերը:

StarNews-ը հետևեց դրան:

Սարգիս Գրիգորյանի աղջիկը՝ Յանան, գնում է հոգեբանի մոտ։ Նա պատմեց այդ մասին.

«Ես վիճում եմ իմ մամայի ու պապայի հետ։ Երևի դա գալիսա նրանից, որ կար մի շրջան, որ ամաչում էի իմ ծնողներից։ Իմ կողքը, որ ասում էին` «վայ, քո պապան ինքնա», ես նեղվում էի ասում էի`«սովորական մարդա պապաս»: Կամ, որ իմ երգն էին միացնում, նեղանում էի, ասում էի` «հանգիստ թողեք ինձ,  ես սովորական մարդ եմ»:

Ահավոր կոմպլեքսավորված եմ, բայց փորձում եմ ինձ ուղղեմ։ Գնացի հոգեբանի մոտ, որովհետև մտածում էի` ինչի ուշադրության կենտրոնում չեմ, իմ մաման, պապան ինձ չեն սիրում, ինձանով չեն զբաղվում, ընկերներիս հետ էի վիճում։ Ուղիղ մի տարի լացում էի, մամային ասում` «ինձ տարեք Հայաստան՝ զզվում եմ Ամերիկայից»:

Մեկնաբանություն

Որոնում