Վերջերս «Իմացիր ավելին» հաղորդումն անդրադարձել էր Վարդուհի Վարդերեսյանին։
Երգչուհուն մտերիմ և հարազատ մարդկանցից ոմանք խոսել էին նրա մասին։
StarNews-ը հետևեց հաղորդմանը:
2006թ հոկտեմբերի 15-ն էր Սևան-Մարտունի մայրուղու վրա մեքենան կորցնում է կառավարումն ու շրջվում .ղեկին մեր ժամանակների ամենավառ ու սիրելի աստղերից մեկն էր՝ Վարդուհի Վարդանյանը։Անձրևից ու մառախուղից անանցանելի դարձաց ճանապադհին Վարդուհին չի նկատում շրջադարձն ու կատարվում է սարսափելին,ցավոք նրա կյանքը փրկել չի հաջողվում։
Նաիրա Գյուրջինյանը հաղորդման շրջանակներում ասաց.
«Շատ դժվար է ինձ համար մեր վերջին շրջագայությունը, որը ցավոք, իր մահվան տարվա մեջ էր։ Դա 2006 թվականն էր, երբ մենք միասին մեկնում էինք Մոսկվա։ Երբ մենք ինքնաթիռ նստեցինք, նրա մոտ դարձյալ սկսվեց ինձ համար անհասկանալի անհանգստություն։ Ես փորձում էի իրեն այդ վիճակից դուրս բերել։ Ասում էի ՝«Վարդ, պետք չէ վախենալ, սովորական է, տես՝ որքան մարդ կա ինքնաթիռի մեջ։ Նա ասաց ՝«ՉԷ Նաիրա Լորիկի, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, որդիս անմայր կմնա»։
Խոսեց նաև Արման Աղաջանյանը.
«Ինձ համար բավականին ծանր էր։ Երկու շատ մտերիմ ընկեր կորցրեցի մեկ տարվա ընթացքում ՝Վարդուհուն և Էլվինա Մակարյանին։ Առաջնեկս ծնվեց այդ կորուստներից հետո և ես վերցրեցի երկուսի անուններից միաձուլեցի և ստացա աղջկաս անունը՝ Էլվա(Էլվինա և Վարդուհի)»։
Ավետ Բարսեղյանը ասաց.
«Նա ընդամենը 30տարեկան էր։ 16տարի է անցել դժբախտ պատահարից, բայց միևնույնն է` հիշողությանս մեջ ժպիտը, լույսը, պայծառությունը, ձայնը Վարդուհու կա»։
Հաղորդմանն իր մասնակցությունն էր ունեցել նաև Արմինե Նահապետյանը։
«Նախ առաջին հերթին Թութուշի անունը լսելիս արդեն ժպիտից բացի ուրիշ էմոցիա չի գալիս, թախիծը մեր մեջ է։ Նա ուրախություն ու երջանկություն ճառագող մարդ էր` չնայած իր ներքին խնդիրներին»։
«Նա ինձ համար եղել է և կա բարձունքում։ Այն երգչուհին,որին ամեն անգամ լսելը եղել է հաճույք, հիացմունք ։ Մեր Վարդուհին ինձ համար առանձնահատուկ տեղ ունի և դա բոլորը գիտեն» – նշեց Ալլա Լևոնյանը:
Սյուզան Մարգարյանը պատմում է.
«Երբ առաջին անգամ իրեն լսեցի, այնքան տպավորվեցի, որ համերգից հետո մոտեցա իրեն և ոգևորությունս ու հուզմունքս արտահայտեցի։ Ասացի ՝«Դու մեծ արժանիքներ ունես ,քեզ լավ ապագա է սպասվում։Նա շատ ոգևորվեց, ուրախացավ և որոշ ժամանակ անց արդեն մենք մտերիմներ էինք»։