StarNews-ը հետևեց «Օձի լեզու» հաղորդաշարի հերթական հատուկ թողարկմանը։
Արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ Լոս Անջելեսում հրշեջները փորձում են պայքարել մոլեգնող կրակի և հրդեհների դեմ։ Հունվարի 13-ի դրությամբ կա 24զոհ, ավելի քան` 100 հազար մարդ էվակուացվել է, 87հազար մարդ գտնվում է էվակուացման սպասման փուլի մեջ, և կրակներն ամենուր են։
Մարդկանց տանջում է մի հարց ՝ ինչու՞ Լոս Անջելեսի նման քաղաքում, որտեղ անընդհատ այդ վտանգը կա, իշխանությունները պատրաստ չէին մարդկանց օգնություն տրամադրելու և հրշեջ ծառայությունները բռնկված կրակները մարելու։
Թվում է, թե հսկայական բյուջե և հարստություն ունեցող նահանգ է Կալիֆորնիան, այն աշխարհում 5-րդ էկոնոմիկան ունեցող վայրն է։ Շատ տարօրինակ է, որ նման միջոցներ ունեցող նահանգը պատրաստ չէր աղետի դիմակայմանը։
Պաշտոնական աղբյուրները նշում են պատճառները, թե ինչու՞ են սկսվել հրդեհները. մոլեգնող քամու և փոթորկի արդյունքում, որի հետևանքով ընկել են էլեկտրականություն ապահովող սյուներ, որոնք էլ անտառային հատվածներում առաջացրել են հրդեհներ, քանի որ իր հերթին քամին էլ բավական ուժեղ է եղել, դրանց տարածումը եղել է նախատեսվածից ավելի արագ։
Ինչու՞ են այրվում միայն Լոս Անջելեսի թանկ հատվածները, ինչով՞ է սա ձեռնտու։ Կա արդյոք՞ մարդկային գործոն։ Հարցեր, որոնք դեռևս չունեն պատասխաններ և միայն ծնում են էլի ու էլի հարցեր…
Արա Ղազարյանը խոսեց մարդկանց անտարբերությունից և կարեկցանք չցուցաբերելուց.
«Արտիստներ ունենք ,որ շուտով համերգներ ունեն և տոմսերը վաճառվում են։ Սա ուղղակի ջուր է լցնում իրենց հեղինակության աճի վրա։ Միակ պաշտոնյան, որ ցավակցական, կարեկցանքի հայտարարությունն էր արել՝ Տիգրան Ավինյանն էր։ Դրանից հետո Ալեն Սիմոնյանը հրապարակում արեց և հետո Նիկոլ Փաշինյանը երկու տող, սակայն ողբերգությունն արդեն մի քանի օր է։
Սփյուռքի գործերով հանձնակատարի՝ Զարեհ Սինանյանի էջերը՝ «ձայն բարբառո հանապատի»։ Թվում է ,թե էս մարդը մակառոնի գործարանի տնօրեն է, կամ հրուշակեղենի ցեխի աշխատակից»։