Ռոզա Դավթյանը նշանադրվել է. ով է նրա ընտրյալը. բացառիկ կադրեր

  • Oct 18, 2024

Դերասանուհի Ռոզա Դավթյանը նշանադրվել է։ Այս մասին Ռոզան հայտնել էր ինստագրամյան հրապարակման միջիցով։ Լուսանկարներում դերասանուհին ցույց չէր տվել ընտրյալի դեմքը, իսկ հրապարակմանը կից գրել էր.

«Հոկտեմբերի 11

Ես նշանադրվեցի.

Մեր պատմությունը տարբեր է ու բնավ նմանություն չունի քո իմացածներին: Իմ անցած ճանապարհը շատ ավելի անհարթ է, քան դու կպատկերացնես , բայց ես անցնում եմ այդ ճանապարհը վեհորեն և անտրտունջ:

Այս կյանքում ինձ բաժին հասածը կորցնելու և գտնելու մասին ճանապարհներն են …

Իմ բոլոր գտածների ետևում կորուստներ են, բոլոր ձեռքբերումներիս հետևում անթիվ-անհամար ձախողումներ , բոլոր ժպիտներիս հետևում հեկեկոցներ…

Կորուստներ կան, որոնք չեն փոխարինվում, չեն մոռացվում, չեն սպիանում և ի հակառակ նշվածներին խորը արմատներ գցելով՝ օրերից մի օր անգամ ծիլ են տալիս…

Բայց գուցե, փարատողը այն է, որ գտնվելիքների մեջ եզակիորեն, բայց գոնե լինում են դեպքեր, որ երջանկացնելու ձևը ևս չմոռացվողներից է դառնում:

Ես չեմ վախենա ասել ,որ Հորս կորցնելուց հետո քեզ գնտելը իմ կյանքում եղած, լինելիք և այժմյան եղածներից ամենից անգինն է ..

Իմ փոթորկոտ կյանքին հանգստություն տվողն ես, իմ չբթացող ցավերի լուռ կիսողն ես, իմ մենակ օրերի անփոխարինելի ընկերն ես, իմ հաջողություններից անմնացորդ երջանկացող ու վշտիս մեջ հետս լացողն ես ..

Գուցե և ուժեղ եմ ես ,բայց դու ինձ դարձնում ես անպարտելի …

Հիմա ես իմ հետևում ունեմ անթիվ -անահամար կորցրած և գտած ճանապարհներ և վերստին, անդառնալի, հավերժ փակված, կողպեկված դռներ.

Ու ունեմ ՔԵԶ։

և առավելապես քոնն եմ ես

և քոնը լինելը սպիցանում է բոլոր խորը վերքերը, հարթեցնում է բոլոր սպիերը , լռեցնում է բոլոր կեղտոտ բերանները, որովհետև քոնը լինելը Աստվածային օրհնություն է։

Եվ որքան ասելիք կա Քոնը լինելու մեջ …

Ինչ լավ է, որ հենց ՔՈՆՆ եմ ես…»,- նշել էր Ռոզան։

Մեկնաբանություն

Որոնում