Տեղեկացրել ենք, որ օրեր առաջ Մյունխենի հիվանդանոցում մահացել է ԱԺ 2003-2007 գումարման պատգամավոր Տիգրան Ռաֆայելի Եգանյանը: Տիգրանը վերջին տարիներին զբաղվում էր գործարարությամբ: Տիգրանն ու կինն ունեն 2 դուստր:
Նախկին պատգամավորը ջերմ հարաբերություններ ուներ նաև հայկական շոուբիզնեսի մի շարք ներկայացուցիչների հետ:
Նրա մահը մեծ ցավով են ընդունել երգարվեստից շատերը, որոնք իրենց հրապարակումներում նաև նշել են երգիչ Հայկոյին: Հրապարակված լուսանկարներից էլ պարզ է դառնում, որ Հայկոն և Տիգրանը ևս ընկերներ են եղել:
Նշենք, որ ընտանիքում ամիսներ առաջ մեծ տոն էր: Նրանք ամուսնացրին իրենց փոքր դստերը: Շքեղ հարսանիքի կադրերը տարածվել էին ողջ համացանցով մեկ: Տիգրանի դստեր հարսի գեղեցիկ պարը քննարկում էր ողջ համացանցը:
Կադրերում երևում է, թե ինչպես է դստեր հարսանիքին Տիգրանը պարում կնոջ հետ: Իսկ ուրախ օրից շատ չանցած լսվեց ողբերգական լուրի մասին…
StarNews-ը ցավակցում է գործարարի հարազատներին: