Հումորիստ Գրիգ Գևորգյանն ու պարուհի Սոնա Եսայանը այսօր համարվում են հայկական շոուբիզնեսի ամենաքննարկվող աստղային զույգերից մեկը։
Նրանց շատ հրապարակումներ հումորային են, որտեղ զույգը ցույց է տալիս իրենց ջերմ ու ընկերական հարաբերությունները:
Երեկ ծնվել է Սոնայի եղբոր երեխան: Այս առիթով Գրիգը սթորի է հրապարակել`ասելով հետևյալը.
«Կնիկս դառավ հորքուր»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ իր վերջին հարցազրույցներից մեկի ընթացքում, Սոնան պատմել էր իրենց կյանքի ոչ այնքան բարենպաստ շրջանի մասին: Նա ասել էր, որ տարիներ առաջ կես դրույքով աշխատել է տուրիստական գործակալությունում՝ 50.000 դրամով։ Պարուհին նաև անդրադարձել էր ֆինանսական դժվարություններին՝ ասելով, որ մարդիկ, օրինակ, հիմա տեսնում են, թե ինչ մեքենա է ինքը վարում և իրենք էլ են ուզում, բայց արդյո՞ք ուզում են անցնել այն ճանապարհով, որով ինքն է անցել։
Նա նաև նշել է , որ երբ ինքն ու Գրիգը նոր են ծանոթացել, երկուսն էլ ուսանող են եղել և ֆինանսական առումով կախման մեջ են եղել իրենց ծնողներից, ինչն էլ խնդիրների պատճառ է դարձել։