Տեղեկացրել ենք, որ ամիսներ առաջ դերասաններ Արմեն Մարության և Ալլա Վարդանյան զույգի թոռնուհին`Անժելան, մայրացել է: Ծնվել էր նրա առաջնեկը `որդին, ում անվանակոչել են Հարություն:
Այս ընթացքում Անժելան պարբերաբար հրապարակումներ էր անում`ցույց տալով ինչպիսի ծնողներ են ինքն ու ամուսինը:
Դե իսկ երեկ փոքրիկ Հարությունը դարձավ 7 ամսական: Այս առիթով իրենց ծոռնիկի հետ փչել են տոնական տորթի մոմը Արմեն Մարությանն ու Ալլա Վարդանյանը: Անժելան հուզիչ տեսանյութով կիսվել է իր ինստագրամյան էջում,որն էլ ներկայացնում ենք: