Վերջին շրջանում դերասանուհի Անի Երանյանը հաճախ է հանդես գալիս անկեղծ հրապարակումներով, մասնավորապես, գրառումների տեսքով։ Այս անգամ ևս բացառություն չէր։ Անին ինստագրամյան իր էջի story բաժնում նշել էր.
«Խնդիրն այն է, որ քեզ եմ ուզում, ինչպես մի կախվածություն, ինչպես վատ սովորություն,
Վատ սովորությունները դժվար է հաղթահարել, երբ քեզ հետ եմ:
Այո, գիտեմ, կարող եմ ինքնուրույն,
Բայց ուզում եմ այն իրական լիալուսնի սև մոգությունը, որը երկուսով է լինում:
Խնդիրն այն է, որ քեզ հետ եմ, ես կախվածության մեջ եմ ընկնում,
Իսկ ինձ մի քիչ հանգիստ է պետք, իմ մաշկը քո ատամների տակ է։
Չեմ կարողանում տեսնել անտառը ծառերի միջով,
Ծնկի եմ գալիս, սիրելի՛ս, խնդրում եմ:
Ես քանդվում եմ,
Երբ կողքիս չես,
Քո առջև կործանվում եմ, դա չես տեսնո՞ւմ»,- գրել էր Անին։