Երգչուհի Սոնա Ռուբենյանը ամենասիրված հայ աստղերից մեկն է։ Նրա երգերը շատ արագ հիթ են դառնում, իսկ նրա մասնակցությամբ հաղորդումները մեծ դիտողականություն ունեն։
Երգչուհին շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում, որտեղ կիսվում է նոր ծրագրերով, դստեր՝ Մարիի մասնակցությամբ տարբեր հոլովակներով և անձնական լուսանկարներով։
Օրերս Սոնան հրապարակել է սթորի, որում ամուսինը բակում է, իսկ երգչուհին երգում է.
«Մեր սերենադները ես եմ երգում պատուհանից»,- հրապարակմանը կից գրել է երգչուհին: