Ձեր գովազդն այստեղ

EXCLUSIVE. Սիլվի Բարկովան` երկրորդ անգամ մայրանալու, որդու ծննդյան տարեդարձի ու երազանքի մասին

  • Feb 21, 2025

Բոլորը գիտեն, որ դերասանուհի Սիլվի Բարկովան բացի իր ստեղծագործական գործունեությունից, նաև շատ հայտնություն ձեռք բերեց իր`ազգությամբ հնդիկ ամուսնու հետ կյանքը կապելով:

Ինչպես Սիլվին է խոստովանում`ինքը երջանիկ է, քանի որ ունի անդավաճան, իրեն մեծարող ամուսին:

Երեկ դերասանուհին օդանավից լուսանկար էր հրապարակել: StarNews.am-ը կապ հաստատեց դերասանուհու հետ ու պարզեց, որ ընտանիքը մեկնում է Թայլանդ` նշելու որդու ծնունդը: 

Երգչուհին պատասխանեց մեր մի քանի հարցին:

Քանի՞ տարեկան է դառնում փոքրիկը, արդեն երևու՞մ է, թե նա ում բնավորության գծերն է ժառանգել:

Տղաս այսօր դարձավ 2 տարեկան: Բնավորության հետ կապված՝ մի 2 շատ քիչ համընկնում-նմանեցում կա թե՛ իմ, թե՛ ամուսնուս հետ։  Օրինակ, տղաս էլ ինձ նման սիրում է քնել և չի սիրում, երբ իրեն արթնացնում են քնից։ Արթնանալուց հետո իրեն ժամանակ է պետք, որպեսզի անցնի բնականոն վիճակի։ Այդ ընթացքում ինքն էլ ինձ նման չի սիրում խոսել, և չի սիրում, երբ իր հետ են խոսում, նյարդայնանում է։ Ես էլ եմ այդպիսին: Ինձ նման շատ արագ է յուրացնում ամեն ինչ, չնայած այս առումով կասեի ինձ գերազանցում է, ինձ նման սիրում է սովորել։ Իմիջիայլոց` ինքը 1 տարեկան 6 ամսականից այբբուբենն անգիր գիտեր։ Հիմա արդեն գիտի կարդալ և թվերը մինչև 10:

Դաստիարկության ու ծնողավարման հարցում ո՞ր կետերի վրա եք ուշադրությունը սևեռում:

Դեռ չենք դաստիարակում՝ դեռ շատ շուտ է։ Հիմա հետևում ենք իրեն, որպեսզի հասկանանք նախ իր խառնվածքը, իր բնավորության դրսևորումները տարբեր իրավիճակներում և պետք է նշեմ, որ հաճելիորեն զարմացած ենք իր ներքին խաղաղության, զսպվածության վրա։ 

Արդյո՞ք մտածում եք երկրորդ անգամ մայրանալու մասին: 

 Մայրանալն ամենամեծագույն պարգևն ու կոչումն է յուրաքանչյուր կնոջ համար։ Երբ Աստված կամենա, այն ժամանակ էլ գուցե և երկրորդ  երեխան ունենանք։

Հայերեն բառեր արտաբերո՞ւմ է փոքրիկը և ինչպես եք այդ թեմային վերաբերում: 

Ինքը հիմնականում անգլերեն և հնդկերեն է հասկանում, ես հիմա սկսել եմ հայերեն խոսել հետը։ Հայերեն բառեր ասում է։  Ինձ համար շատ կարևոր է, որպեսզի ինքը հայերեն խոսի:

Երեխայի տորթի մոմերը փչելիս` ի՞նչ երազանք կպահեք դուք: 

Իմ երազանքը, ցանկությունը միակն է, որպեսզի անփորձանք ապրի ու ապրի երկար:

Տարիներ առաջ հայրենիքից հեռու ապրելու մասին կտրուկ էիք արտահայտվում, հիմա եթե ժամանակը հետ տալ հնարավոր լիներ, նույն կերպ կանեի՞ք:

Կարծում եմ այո, նույն կերպ կվարվեի:

Մեկնաբանություն

Որոնում