Ձեր գովազդն այստեղ

Փողոցներով քայլելը վտանգավորա, պատկերացրեք`մարդու գլխին ընկնի. Էվելինա Շահիրյանը ցույց է տվել Երևանի շենքերի տանիքների սառցե կտորները

  • Feb 26, 2025

Դերասանուհի Էվելինա Շահիրյանը և ռեժիսոր Հովհաննես Ղազարյանը ամուսնությունից, ապա նաև երեխա ունենալուց հետո շարունակում են ակտիվ գործունեություն ծավալել։

Էվելինան իր ինստագրամյան էջում ևս ակտիվ է։ Նա այնտեղ ցույց է տալիս ներկայացման փորձերից կադրեր, ինչպես նաև փոքրիկ Դանիելի մասնակցությամբ հոլովակներ։

Դերասանուհու այս անգամվա հրապարակումն այլ է: Նա ցույց է տվել երևանյան շենքերից մեկի տանիքից կախված սառցե կտորներն ու անհանգստությունը հայտնել`ինչ կլինի, եթե հանկարծ պոկվի և ընկնի:

«Երևանի փողոցներով քայլելը վտանգավորա, մի հատ ստեղ նայեք էլի, պատկերացրեք` մարդու գլխին ընկնի… լավ չասեմ»,- նշել է դերասանուհին:

Մեկնաբանություն

Որոնում