Սիրված երգչուհի Քրիստինե Պեպելյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` շվեցարահայ համայնքի հետ հանդիպմանը հնչեցրած հայտարարությանը, որն իրարանցում է առաջացրել համացանցում: Երգչուհին իր հրապարակման մեջ գրել է.
«Կա պատմություն, կան փաստեր, որ երբեք ոչ ոք ջնջել չի կարող… Մեր պապերը տեսել են: Մենք 1915-ը հիշում ենք…»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել էր.
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել:Ո՞նց է 1939 թվականին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, ո՞նց է 1950 թվականին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել։ Ո՞նց է եղել, պե՞տք է հասկանանք, թե՞ ոչ, այս թեմաների հետ պե՞տք է հարաբերվենք, թե՞ չպետք է հարաբերվենք։ Մենք մեր ինքնությունը կառավարո՞ւմ ենք, թե՞ չենք կառավարում, այստեղ են հարցերը, որոնց մասին պետք է խոսել։ Սրանք ֆունդամենտալ հարցեր են, որոնք պետք է հասկանանք, որ մեր խնդիրները լուծենք։
Մեր պատմությունը պետք է հասկանանք, մեր ինքնությունը պետք է հասկանանք»: