EXCLUSIVE. Ով է Անուշիկ Առաքելյանի լուսանկարի տղամարդը. դերասանուհու պատասխանը` կողակից ունենալու լուրին

  • Oct 16, 2024

Վերջին օրերին համացանցում ամենաշառ քննարկվում էր սիրված դերասանուհի Անուշիկ Առաքելյանի դստեր շքեղ հարսանիքը:

Անուշիկն, ով միայնակ է մեծացրել դստերը, օրեր առաջ անչափ գեղեցիկ ու տարբերվող ձևով դստերը ճանապարհեց դեպի նոր տուն:

Ի տարբերություն այլ նորությունների և հրապարակումների`համացանցի արձագանքը այստեղ միանշանակ էր. մեկը մյուսին հաջորդում էին ջերմ խոսքերը` մոր և դստեր մասին:

Հետաքրքիրն այն էր, որ օգտատերերից շատերը դերասանուհուն ևս մաղթում էին անձնական երջանկություն: Ինչպես իրենք էին նշում`Անուշիկը ևս երիտասարդ է և պետք է երջանիկ լինի:

Դե իսկ երեկ դերասանուհին հրապարակել է նոր տեսանյութ, որտեղ իր կողքին կար տղամարդ: Շատերի մոտ կարծիք էր կազմվել, որ դերասանուհին սիրելի ունի: Լուրը ճշտելու նպատակով StarNews-ը կապ հաստատեց դերասանուհու հետ, ով մեզ հետ զրույցում նախ հերքեց լուրը, ապա հավելեց.

«Լուսանկարում եղբայրս է»:

Մեկնաբանություն

Որոնում