StarNews-ը մշտապես հետևում է հայ հայտնիների կյանքին՝ առօրյա գործունեությանն ու նորություններին՝ ձեզ ներկայացնելով ամենահետաքրքիր և, ինչու չէ, սկանդալային մանրամասները։
Եվ, ահա, մեր աչքից չի վրիպել, որ ԱՄն-ում բնակություն հաստատած դերասանուհի Շուշաննա Թովմասյանը վերջին շրջանում բավականին պասիվացել է։ Դերասանուհին ինստագրամյան իր էջում վերջին անգամ հրապարակում արել է օգոստոսին, հետո արդեն անգամ սթորիներով հանդես չի եկել։ Նշենք, որ այս ընթացքում Շուշաննայի ընկերներն ու մտերիմները ևս դերասանուհու հետ համատեղ նոր հրապարակումներ չեն ներկայացրել։
Թե ո՞րն է Շուշաննայի հանկարծակի պասիվության և «անհետացման» պատճառը, StarNews-ը խոստանում է պարզել մոտ ապագայում։