Հայկական Սփյուռքի դերը բոլոր ժամանակներում մեծ է եղել` թե′ մշակութային, և թե′ սոցիալական հարցերի, նույնիսկ Հայաստանի ներքաղաքական տարբեր պրոցեսների վրա:
Արտերկրում, ու հատկապես Ռուսաստանի Դաշնությունում ապրող շատ արվեստի գործիչներ, միգուցե, Հայաստանաբնակների համար այդքան էլ մեծ հայտնիություն չունեն, որքան սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում, բայց դա որևէ կերպ չի խոչընդոտում, որ սփյուռքում բնակվող` հայկական երգն ու արվեստը բարձր պահող, գործիչները ակտիվ ստեղծագործական կյանք վարեն:
StarNews-ը Ձեզ է ներկայացնում ռուսաստանաբնակ մի քանի Թոփ երգիչների, ովքեր աշխատում են հենց հայ հանդիսատեսի համար:
Այսօր կխոսենք ամենահայտնիներից մեկի՝ Ժորա Շահինյանի մասին: Նրա երգերը, գոնե մեկ անգամ լսել եք, հասցրել եք սիրել ու փորձել եք հասկանալ` ով է այս քաղցրաձայն երգիչը: Ձեզանից շատերի համար «Իմ Սեր» երգը այլ անուն ստացավ ու հիմա «Քո Սերը տվեց ինձ թևերը»- ը հնչում է, գրեթե բոլոր միջոցառումների ժամանակ:
Ժորա Շահինյանը շարունակում է աշխատել ու մեզ համար թողարկել նոր երգեր, որոնք մեկ օրում հիթ են դառնում: Ժորան այն երգիչներից է, ով` սփյուռքում մշտական բնակություն ունենալով, չի մոռանում հայկական երգը: Երգիչը չի դադարում հիշեցնել այն մասին, որ որքան էլ այլ երկրում է բնակվում, միևնույն է` իր հայրենիքը Հայաստանն է և, որ ինքը հայ է:
Ժորան առանձնանում է իր մեղեդային ու արդեն իսկ սիրված երգերով:
Այսօր մի բան փաստ է՝ ՌԴ-ում չկա մի հարսանիք ու կարևոր, կորպորատիվ միջոցառում, որին Ժորան իր մասնակցության հրավերը չունենա։ Եվ ամեն օր երգիչն իր կատարումներն է ունենում տարբեր հարսանյաց արարողությունների ժամանակ։
Իսկ Ժորայի գործունեությանն ավելի մանրամասն ծանոթանալու համար` առաջարկում ենք հետևել նրա յութուբյան ալիքին, ինչպես նաև սոցիալական ցանցերում իր էջերին: StarNews.am-ը կշարունակի ներկայացնել սփյուռքում բնակվող մեր արտիստներին: