Երգչուհի Մաշ Իսրայելյանն իր ինստագրամյան էջում առաջին անգամ հրապարակում է արել իրենց ընտանիքի կորստից, երիտասարդ քույրիկի ողբերգական մահից հետո: Հրապարակումն ուղղակիորեն կապ ունի երգչուհու քույրիկի անժամանակ մահվան հետ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ավտովթարի էր ենթարկվել Երևանի բնակիչ 24-ամյա Էլեն Իսրայելյանը իր` «BMW» մակնիշի ավտոմեքենայով, ում անգիտակից վիճակում տեղափոխել էին հիվանդանոց:
Վթարից ժամեր անց հայտնի դարձավ, որ երիտասարդ աղջիկը մահացել է: Նրա հետ եղած տղան`Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Խաչատրյանը փրկվել է, սակայն մի շարք վիրահատությունների է ենթարկվում: