Ձեր գովազդն այստեղ

Ինչ վիճակում է Արամ Մելիքյանի կնոջ առողջական վիճակը ծննդաբերությունից հետո. բացառիկ մանրամասներ

  • Oct 14, 2024

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Օրվա թեման՝ Արամ Մելիքյանն ու կինը՝ Լիլիթը, կրկին ծնողներ են դարձել։ Լույս աշխարհ է եկել զույգի երկար սպասված որդին՝ Տիգրանը։ Ընտանիքը վաղ առավոտից բազմաթիվ հրապարակումներ էր անում՝ նախ ցույց տալով, հիվանդանոց գնալու ընթացքը, ավելի ուշ՝ նրանք հանդես եւան բարի լուրով. երեխան ծնվել է, Լիլիթն ու փոքրիկը լավ վիճակում են գտնվում։ Նշենք, որ Լիլիթը ոտոշակի առողջական խնդիրներ ուներ, ինչը լրացուցիչ բարդություններ էր ստեղծել հղիության և ծննդաբերության համար։ StarNews-ը ևս մեկ անգամ շնորհավորում է զույգին՝ ընտանիքի համալրման կապակցությամբ։

Այլ թեմաներ. դերասանուհի Անաիս Սարդարյանը ինստագրամյան իր էջի story բաժնում նոր հոլովակ էր հրապարակել՝ մայրիկի ու դստեր մասնակցությամբ։

ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգիչ Անդրեի ու կնոջ՝ Անի Օհանյանի դուստրն էլ՝ փոքրիկ Եվան, դարձել է մեկ տարեկան։ Օրվա առթիվ՝ ծնողները գեղեցիկ խնջույք էին կազմակերպել, որին մասնակցել էին հայկական շոուբիզնեսի մի շարք հայտնիներ։

ԱՄՆ-ում բնակություն հաստատած մեկ այլ հայտնի էլ՝ Գայանե Ասլամազյանը, նշում էր ծննդյան տարեդարձը։ Այդ առիթով նա արժանացել էր մի շարք ջերմ շնորհավորանքների ու բարեմաղթանքների։ Շնորհավորողների թվում էր նաև դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը։

Իսկ, ահա, դերասանուհի Անահից Կիրակոսյանը հրապարակում էր արել թոռնիկի՝ Արայիկի, ու որդիների մասնակցությամբ՝ դրան կից գրելով՝ «Մանկապարտեզ»։

Մեկնաբանություն

Որոնում