Վարդուհի Վարդանյանի թոռնիկի հանդեսն է. որքան նման է փոքրիկը տատիկին

  • Nov 28, 2024

Սիրված երգչուհի, երջանկահիշատակ Վարդուհի Վարդանյանի հարսը`Մերին, բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Հերթական անգամ Մերին հրապարակում է արել`ցույց տալով, որ դստեր մանկապարտեզի հանդեսն է: Հետևելով փոքրիկի մասնակցությամբ հրապարակումներին`երևում է, որ նա անչափ նման է իր տատիկին, ում անունն էլ կրում է:

Նշենք, որ վերջերս «Իմացիր ավելին» հաղորդումն անդրադարձել  էր Վարդուհի Վարդանյանին։

Հաղորդմանը ներկա էր Վարդուհու որդին` Ռուբենը`կնոջ և դստեր հետ: Ռուբենն առաջին անգամ խոսեց մայրիկի կորստի և դստեր անվան մասին:

«Ես միշտ երազել եմ, որ աղջիկ ունենամ և անունը դնեմ մայրիկիս պատվին՝ Վարդուհի։ Այդպես էլ եղավ։ Փոքր տարիքից աղջկաս մոտ նկատվում է երաժշտական լսողությունը: Ես շատ ուրախ կլինեմ, որ նույն ուղով գնա։ Երևի վերջին հիշողությունս կլինի այն, որ դասից եկա տուն ուզում էի առանց պայուսակս հանելու նստել ու համակարգչով խաղալ՝ նա չէր սիրում։Պետք է գայի հաց ուտեի, նոր խաղայի։ Վերջին հիշողությունս դա էր, որ ջղայնացավ վրաս։ Իհարկե,  փորձում եմ միայն լավը հիշել»,-նշեց Ռուբենը:

Մեկնաբանություն

Որոնում