Տան վաճառք, վարկով նոր տուն. Արթուր-Արմինե Սուքիասյաններն առաջին անգամ խոսում են ԱՄՆ «փախուստի» մասին

  • Oct 24, 2024

HerMine Dialog հաղորդմանը հյուր էին Արմինե և Արթուր Սուքիասյանները։

StarNews-ը հետևեց և առանձնացրեց զրույցի ամենահետաքրքիր մասերը։

Ինչպես՞ են իրենց զգում Սուքիասյսնները արտերկրում հարցին Արմինեն նշեց հետևյալը.

«Մենք շուրջ 10 տարի է այստեղ ենք, և 7 տարի առաջվանից արդեն մեզ շատ լավ էինք զգում ՝ ինչպես տանը։Հայերով շրջապատված լինելը,մեզ թույլ չի տալիս ,որ օտար զգանք։Այստեղի հայերն իրար օգնում են։Հետո, երբ արդեն սկսում ես քո բոլոր հարցերը հեշտությաբ լուծել, դա ևս քեզ օգնում է,որ օտարությունը չզգաս»։

Իսկ ամուսինը ՝Արթուրը, պատասխանեց.

«Ես չեմ մոռանում ,որ հյուր եմ։Դա ներքին զգացողություն է՝ մեկ է միշտ հյուր ես լինելու։ Ինչքան էլ Կալիֆորնիան, մասնավորապես Գլենդելը ,  Նորթ Հոլիվուդը,Գրադանա Հիլսը մենք արել ենք մեզանով,բայց մեկ է` ինձ հյուր եմ զգում այստեղ։ Հուսամ,որ մի օր վերջանալու է հյուրի կարգավիճակը։ Համենայնդեպս ես ծերությունս հաստատ վայելելու եմ Հայաստանում ,բայց հույս ունեմ ,որ չի հասնի դրան և ավելի շուտ կգնամ»։

Ինչը ՞դարձավ Միացյալ Նահանգներ գնալու պատճառը: Արթուր Սուքիասյանը պատմեց.

«Փնտրում էինք լավ կյանք,ինչպես բոլորն այս կյանքում։Լավագույն կյանքն իր մեջ ներառում է լավ ապրուստ, բնակարան,որտեղ ապրում ես լինի լավ պայմաններ։Արմիննեն գիտի` ինձ համար շնչելուց կարևոր է իմ կողքի ույուտը։ Բարձը ծուռ եղավ, ինձ համար դա դեպրեսիա է , շորս չծալեցի քնելուց, ուղիղ չդրեցի դեպրեսիա է, բաժակս համահունչ չեղավ մյուսին դեպրեսիա՝ այսինքն ես սիրում եմ ամեն ինչի գեղեցիկը և ամեն ինչի կարգ ու կանոնովը։

Մենք` ինքներս ,ինչպես բոլորը, բողոքում ենք` վայ սա ինչա, օրը չի հերիքում ,դա բնական է, բոլորս մարդ ենք և բողոքներ պետք է ունենանք։ Ես ապրել եմ ՀՀ -ում 32տարի,հետո ապրել եմ Բելգիայում մոտ 2-3տարի և հիմա ապրում էնք արդեն ուղիղ 10տարի Միացյալ Նահանգներում,որից 8-ը Կալիֆորնիայում վերջին երկուսը՝ Մայամիում։Ես իմ կյանքի ամբողջ տարիների էն, ինչը որ ստեղծել եմ և լավ կյանքը վայել եմ, դա եղել է միայն Միացյալ Նահանգներում։Այդ ամենն այստեղի հնարավորություններով և իմ գլխի միջի պարունակությամբ,որովհետև չես ասում Միացյալ նահանգներ և վերջանում է։
Մեր կյանքը շատ թափանցիկ է եղել միշտ։Մենք Հայաստանում՝ Մասիվում, ունեինք մի տուն ,որը շքեղ վերանորոգված էր,այնքան շքեղ ,որ հիմա արդեն անցել է 12 տարի, այսօր դուռը բացես մտնեսլ այսօրվա հետ էլի կքայլի այդ վերանորոգումը։Ես միշտ ասում էի` պետք է իմ կինը սիրուն լինի և չգիտես ինչի ափսես սրբում էի, հետո ասում էի երեխաներս սիրուն չլինեն չեմ սիրի ես իրենց ՝ ես սիրում եմ ամեն ինչի սիրունը։ Իմ մեքենան պիտի լինի սիրուն,իմ ընկերները սիրուն լինեն,իմ ամեն ինչը սիրուն պետք է լինի ՝իմ աչքերը սիրուն են սիրում։Եկանք Միացյալ Նահանգներ մեր այնտեղի տունը վաճառեցինք,որի կանխավճարով այստեղ առա մի տուն ,որը որոշ ժամանակ հետո թանկացավ և դրա վրա հնարավոր է լինում բանկից նորից վարկ վերցնել ,վարկով առա մի ուրիշ տուն այն տարածքում,որը քաղաքա ,որտեղ մարդիկ գնում են հանգստանալու։Այդ տունը ես տալիս էի օրավարձով 750-ից մինչև 900 դոլար մեկ օրվա համար։ Շքեղ տուն է,ունի լավ աուրա ,գեղեցիկ տեսարան։Այդ տունը սկսեց բերել գումար,այդ գումարները հավաքեցինք ։Արմինեն այդ ընթացքում զբաղվում էր մեյքափ ու թարթիչով, իրա համար սալոն բացեցի։Իր և իմ աշխատած գումարները և կողքից, որ TV-ի ում շատ քիչ աշխատում էինք էլի գումարեցինք իրար և առանք ուրիշ տուն։ Մենք չէնք գնացել շատ թանկ ռեստորաններ, որ գումարները ծախսենք։Գնացել էնք հարկ եղած դեպքում , երբ ունեցել ենք հյուր և երբ ուզել ենք մի փոքր ցրվենք։Այսինքն, պարբերաբար մենք դրսերում գումար չենք ծախսել ու ներ ենք դրել անշարժ գույքի մեջ։Հետո այդ տները սկսեցին էլի գումարներ բերել,այդ գումարների վրա գումարվեց Արմինեի աշխատանքը ։Դրանից հետո ես մեր տունը կիսեցի երեք մասի ,մենք մնացինք դիմացը և հետևը տվեցի վարձով։

Ես միշտ ասում եմ` կարևոր չի ինչքան գումար ես աշխատում,կարևոր է` ոնց՞ ես տնօրինում։
Մենք շատ գումար ենք աշխատել,նամանավանդ քովիդից հետո կորցնում էինք թվերը, դրա համար ես սենց տներ առա։Հիմա արդեն այդքան լավ չի իրականում տների այդ գործը, բայց մեզանից շատ գումար աշխատողներ կային ,ովքեր այսօր չունեն այն ստեղծածը,որ մենք երկուսով ստեղծեցինք։ Արմինեն պահանջկոտ չի, Արմինեին իրա թանկանոց պայուսակները ես եմ գնել ինքը ոչինչ չի գնել և չի ուզել ,շորեր, կոշիկներ միասին ենք առել,այսինքն ինքը պահանջկոտ չի, ինքը օգնող տեսակ է։Իր աշխատանքը գումարվել է մեր ընտանեկան բյուջեին»։

Թեմաի շուրջ խոսեց Արմինե Սուքիասյանը.

«Երբեք չեմ հաշվել` ինչ եմ աշխատել, բերել և տվել եմ Արթուրին ։Հավատացել ու տվել եմ ինքը կառավարի ու որոշի ինչ պետք է անի։
Նա իմ ճանաչած միակ տղամարդն է ,ով բացարձակ չի մտածում իր մասին ,իր առողջության մասին։Անձնվիրաբար նվիրված է ընտանիքին և շրջապատին ։Ինքը կարող է մտածել բոլորի մասին,որ բոլորին լավ լինի, բացի իրենից։Ես վստահում եմ իրեն և թույլ եմ տալիս իմ փոխարեն որոշումներ կայացնի,որովհետև գիտեմ,որ իր կատարած որոշումներից իմ ոտքը քարին չի դիպել։
Ես և Արթուրը հանդիպել էնք աշխատավայրում։Ես երգչուհի էի ,ինքը ՝ հաղորդավար։Ես իրեն մոտ եմ թողել իր մարդկային արժեքների համար։17տարեկանում դու ինչքան էլ ինքդ քեզ համարում ես խելքդ գլխին մարդ ,իհարկե քո ուղեղը չի կարող այդքանը գիտակցել և մարդկային արժեքները ճիշտ ընդունել։Ինքն էլ է այդ տարիքում ուրիշ եղել,ես էլ եմ այդ տարիքում ուրիշ եղել։Կարծում եմ ,որ այդ տարիների փորձը ավելի է մեզ միացրել։Ես եթե այն ժամանակ կարող էի իմ կյանքն առանց իրեն պատկերացնել,հիմա բացարձակ չեմ պատկերացնում։ Ես ավելի շատ իր հետ եմ ապրել,քան իմ ծնողների։Դպրոցս ավարտել եմ ու Արթուրի հետ եմ»։

Արթուր Սուքիասյանը խոսեց հարցազրույցների և հանրության հետաքրքրությունների մասին.

«Հարցազրույցների ժամանակ  հիմնականում քննարկվում է անձնական կյանքը,իսկ մենք մեր անձնականի մասին չենք սիրում խոսել։Շատ քչերը գիտեն,որ մենք երեխաներ ունենք ՝տղա և աղջիկ։Գիտեն Արմինեն չբեր է ։
Ինձ համար ամենազավեշտալի մեկնաբանությունը,որ մեր հետ կապված կարդացել եմ ՝ «ծերացաք, այդպես էլ երեխաներ չունեցաք» ու ծիծաղի նշաններ ։Հիմա ժպիտով ենք դրա մասին խոսում,իրականում դա ողբերգություն է,որովհետև ոնց՞ կարելի է ծիծաղել ողբերգության վրա»։

Մեկնաբանություն

Որոնում