«Բժշկական սխալի հետևանքով մենք էսօր էդ մարդու հոգեհանգստին ենք մասնակցում»․․․ Սահակյան

Join Telegram
  • Mar 21, 2025

Այս պահին Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում Արա Դեղտրիկյանի հոգեհանգստի արարողությունը։ Այստեղ են հարյուրավոր հարազատներ, ընկերներ, երկրպագուներ ու մարդիկ, ովքեր պարզապես սիրում էին Դեղտրիկյանին որպես դերասան։ Դերասանի մտորիմերից մեկը լրագրողների հետ զրույցում անկեղծացավ՝ արտահայտելով իր ցավը սիրված դերասանի՝ կյանքից անժամանակ հեռանալու հետ կապված․

<<Նա արտիստ էր ու կարգին հայ էր, կարճ ասած․․․ Էսօր ժամանակներն այնքան էլ արտիստական չեն, ծաղրածուական են, նա շարունակեց մնալ արտիստ․․․ Արայիկն արժանավոր արտիստ էր, արտիստը՝ նկարիչը, կոմպոզիտորը ,դերասանը, նրանք մի հատ են լինում, նրանց տեղը զբաղեցնել չի լինիէ, գուցե լինեն այլ տարբերակներ, բայց միևնույն է՝ Արա Դեղտրիկյանը մի հատ էր, նրանից էլ չի լինի>>։

Սահակյանի խոսքով՝ Արան հայ մարդ էր իր բոլոր առումներով, հետևաբար նա անհանգստանում էր երկրում տեղի ունեցող իրադարձություններով։

<<Ինքն իր տեսակով հայ էր, հայ տղա էր ու չխառնվեց կարիերիստների ցուցակին։ 60 տարեկանը նոր բոլորած մարդ էր՝ուժերով լի, իսկ մենք այսօր բժշկակակն սխալի հետևանքով նրա հոգեհանգստին ենք մասնակցում>>։

Մեկնաբանություն

Որոնում