Ձեր գովազդն այստեղ

Էմմիի որդու շքեղ ծննդյան տարեդարձի լուսանկարները`ԱՄՆ-ից

  • Nov 22, 2023

ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Էմմին մշտապես ակտիվ է իր ինստագրամյան էջում: Երգչուհին հաճախ է ներկայացնում իրենց անցկացրած օրերը, միջոցառումները, որոնց մասնակցում են և որդիների մասին պատմող սթորիներ:

Օրեր առաջ Էմմիի ավագ որդին`Դանիելը, դարձել է 8 տարեկան: Մայրիկը որդու պատվիկ գեղեցիկ տորթ է պատվիրել, իսկ 2 որդիներին նախընտրել է միևնույն հագուստով ներկայացնել:

Նշենք, որ կար ժամանակ, երբ Էմմիի անձնականը հայտնի չէր հանրությանը:Միայն 2015 թվականին հայտնի դարձավ, որ երգչուհին ամուսնացել է: Այս մասին նա գրառում կատարեց`նշելով հետևյալը.

«Երկար եմ սպասել, որպեսզի կիսվեմ կյանքիս ամենակարևոր լուրով: Հասունացել է պահն ուրախ լուրը պատմել նաև իմ սիրելի լսարանին ու մարդկանց, ովքեր հետաքրքրված են իմ կյանքով: Ամիսներ առաջ օրինականացրեցի հարաբերություններս սիրելիիս հետ: Անչափ երջանիկ եմ սիրելի ամուսնուս կողքին: Նա հանրային մարդ չէ, և սովոր չէ լրատվամիջոցների, լսարանի ուշադրությանը: Հուսով եմ` կհարգեք անձնական կյանքի մեր գաղտնիության իրավունքը»:

Մեկնաբանություն

Որոնում