Դերասան, հումորիստ Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շատ սիրված է հանրության կողմից։ Նրա անձնական կյանքը, կերպարներն ու ինստագրամյան հրապարակումները միշտ եղել են ուշադրության կենտրոնում։
Երկար տարիներ շատերը չգիտեին էլ Պոնչի իրական անունը, նա ինքը միշտ որպես Պոնչ է ներկայացել։ Եվ նրա գեր լինելը կարծես դիտարկվել է որպես կերպարի հիմք ու առավելություն։
Տարոն Իսպիրյանը շատ հաճախ չէ, որ խոսել է այս մասին սակայն նրա վերջին հրապարակումներում երևում է, որ դերասանը բավականաչափ նիհարել է՝ կորցնելով տասնյակ կիլոգրամներ ու այն էլ կարճ ժամանակահատվածում։
Ամեն բան տանում է այն վարկածին, որ Պոնչն էլ, շատ աստղերի նման, դիմել է վիրահատական միջամտության՝ գնալով ավելի առողջ ու թեթև կյանքի։
Դերասանի շրջապատում ևս արձագանքները շատ են, իսկ օրերս Միհրան Ծառուկյանը հոլովակ էր հրապարակել որտեղ Պոնչին ցույց տալով նշում էր` «Մեր նիհարած Պոնչը, սիմպոն»։
Իսկ հոլովակում երևում էր անճանաչելի դարձած դերասանը։
StarNews-ը ներկայացնում է հոլովակն ու իհարկե սպասում Տարոն Իսպիրյանի արձագանքին։