24TV -ի «Ռանդեվու»հաղորդաշարի եթերում օրերս Ջուլիետա Ստեփանյանն էր։
StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել հետաքրքիր մտքերը։
«Հետաքրքիր է ,որ մեր ժողովուրդը այս խառը վիճակում սիրում է թատրոն գալ։Ես հիմա բացի նրանից ,որ աշխատում եմ Սունդուկյան թատրոնում և՛ հրավերքով,և՛ համարյա իրենց կոլեկտիվի անդամ եմ ինձ համարում, աշխատում եմ նաև Նարեկ Դուրյանի թատրոնում։Երկու թատրոններում էլ լավ հանդիսատես կա։
Ես սիրում եմ ընկերություն անել լավ ,շնորհքով երիտասարդներին շատ սիրում եմ։Հիմնականում շփվում եմ երիտասարդների հետ։Ավագ սերունդի հետ էլ եմ շփվում : Ես իհարկե տեսնում եմ՝ ոչ մեր թատրոններում,որովհետև մեր թատրոնների երիտասարդությունը շատ լավն են`դաստիրակված,հարգանքով նույնիսկ ավելին է, քան պետք է։Ինչո՞ւ եմ այդպես ասում, որովհետև ես ազատ մարդ եմ, սիրում եմ ազատ շփվել ։Այդ երիտասարդների հետ կարելի է սարեր շուռ տալ:Նրանց հետ կարելի է աշխատել,աշխատել,և ափսոսում եմ ,որ մեծանում եմ և էլ չեմ հասցնի աշխատել։Իհարկե կան երիտասարդներ, օրինակ ՝հատկապես մեր սերիալներում նույնիսկ միջին տարիքի ,որ մի անգամ էկրանով երևում են և հետները չի լինում խոսել։Դա ինձ զարմացնում է,որովհետև եթե քեզ Աստծու կողմից տրված է շնորհք դու աշխատում ես,ծառայում ես,դրանում ոչ մի հպարտություն չկա ,որ դու պետք է հպարտանաս թե դերասան ես։Հատկապես երիտասարդները՝ գովազդում,ֆիլմերում։Մեկ անգամ երևացին` մտածում են վերջ։Խելացի դերասանը միշտ կյանքում համեստ է լինում,որովհետև քո շնորհքը ժողովորուդն է գնահատում, ո՛չ դու։Եթե մեկը քեզ ասում է`վայ Ձեզ ճանաչում եմ,կարելի է նկարվել, դա չնշանակեց ,որ դու եսիմ ով ես։Կարող են ճանաչել ,բայց կարող են նաև սիրել:Ճանաչելն ուրիշ է ,սիրելն ուրիշ։ Մոսկվայում նկարահանման ժամանակ՝ բլոգեր են ասում ինչ են ասում, այդ տղան շատ հետաքրքիր անձնավորություն էր և ճանաչում էին նրան բոլորը։Ես չեմ ճանաչում, չգիտեմ այդ բլոգերներն ովքեր են:Ֆիլմում կանչել էին որպես գլխավոր դերակատարծ և ով ինչ հարց որ տալիս էր այնպես է պատասխանում կարծես վիրավորում են իրեն։Այնպես էր խոսում ,որ ես ապշեցի:Նույնիսկ ես մի անգամ հարցրեցի по-моему вы армянин да? корни у вас армянские? Ասեց« это не важна»։Ընդամենը բլոգեր ես, ենթադրենք ունես լիքը չգիտեմ ինչեր և քեզ ճանաչում են ։Տղա ջան, դու երիտասարդ ես,տարիքով մեծ դերասանուհին հարց է տալիսծ ինչ վատ բան կա դրանում, որ դու քաղաքավարի չես կարող պատասխանել։Իրենք չեն հասկանում, որ մեծամտությունը լավ բանի չի բերում»։
Հաղորդման ընթացքում դերասանուհին խոսեց նաև իր բնավորության մասին.
«Ես խոցվող եմ ,ահավոր վիրավորվել գիտեմ,որ երբեմն կարող է պոռթկաց , հազվագյուտ դեպքում ,բայց վայ այդ պոռթկումին։ Հիմնականում վիրավորվում ու լռում եմ, որովհետև անտակտ պոռթկալը տանում է արդեն ուրիշ տեղ»։
Անդրադարձ եղավ նաև Ջուլիետա Ստեփանյանի աղջկա հիվանդությանը և թոռներին.
«Հիվանդությունն էնպիսի բան է, որ չես կարող ոչ նվիրել,ոչ փող տալ գնել։Աստծո գործն է,ինձանից չի եղել դա։Այսօր դուստրս լավ է` դեղորայքի միջոցով։Թոռներս մեծացան, արդեն ինձ հետ չեն ։Մեծ թոռս Ֆրանսիայում է`Փարիզում,իսկ փոքրի 18տարեկանը լրացավ, Լեհաստանում է մորաքրոջ մոտ»։
Ինչ՞ եղավ դերասանուհու կյանքում 50տարի առաջ Ստեփանակերտում ։Տվյալ Հարցին վերջինս պատասխանեց այսպես.
«Չեմ կարող պատասխանել այդ հարցին,որովհետև շատ ինտիմ պատմություն է։ Շատ անձնական է,անցածը չեմ ուզում վերադարձնել և շոշափել։ Թույլ տվեք մնա իմ մեջ։ Ոչ մեկ ոչ մեկին չի դավաճանում,ամեն մարդ ինքն իր մարմնին է դավաճանում,իր եկեղեցուն»։
Դերասանուհին այն հայտնիներից էր,ով հռուստատեսային նախագծերից մեկի ընթացքում ՝հանդիսատեսի ու հեռուստադիտողի աչքի առջև դիմեց վիրահատական միջամտությունների՝ փոխելով արտաքինը։Ինչու՞ է գնացել այդ կտրուկ փոփոխությանը։Նա պատմում է.
«Այն ժամանակ կտրուկ էր,հիմա արդեն կտրուկ չէ։Ոչ թե գնացի, որ երիտասարդանամ կամ թարմանամ, այլ իմ կոպերը շատ կախված էին և գրիմյորներն անգամ դժվար էին աշխատում։Աչքերի տակ ընկած հատվածն էլ այնքան ուռած էր ,որ ինձ հաելու մեջ տեսնում էի, կարծես լավ խմած մարդու նման լինեի։Կոպերս ծանր էին և ես զգում էի այդ ծանրությունը»։