Որքան ցածր կարող է ընկնել մարդը… բաժանման լուրից հետո Արմեն Մարությանի թոռնուհին գրառում է արել

Դերասաններ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի թոռնուհին՝ Անժելան շատ ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական հարթակներում։

Շաբաթներ առաջ StarNewsի աչքից չէր վրիպել, որ սիրված դերասանների թոռնուհին դադարել է ամուսնու հետ հրապարակումներ անել, ավելին՝ նա հեռացրել է բոլոր համատեղլուսանկարները, ինչն էլ թույլ է տալիս եզրակացնել, որ զույգը միգուցե ամուսնալուծվել է։  Այս առիթով փորձեցինք կապ հաստատել Անժելայի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր հաղորդագրությանը:

Օրեր անց, արդեն Անժելան նոր գրառումներ է արել, որոնք խորացնում են բաժանության մասին կասկածները.

«Դու չէիր սովորի հեծանիվ վարել, եթե մի օր քեզ չթողներ այն մեկը, ում վստահում էիր»., գրել էր Անժելան ու հավելել.

«Եվ խոստովանում եմոր  միշտ զարմացել եմ, թե որքան ցածր կարող է ընկնել մարդը»._ գրել էր սիրված դերասանների թոռնուհին։