Վերջին մի քանի ամիսների ընթացքում համացանցում ամենաշատ քննարկվող թեման երգիչ Անդրեի և կնոջ`Անի Օհանյանի բաժանման լուրերն, այնուհետև իրադարձությունների սկանդալային զարգացումներն էին:
StarNews.am-ը տարեսկզբին բացառիկ կերպով հայտնեց, որ երգիչ Անդրեն և Անի Օհանյանը ամուսնալուծվել են։ Մեր պատրաստած նյութից հետո ողջ համացանցը ամիսներ շարունակ քննարկում էր այս թեման, մինչ այն պահը, երբ Անին հանդես եկավ սկանդալային հրապարակումով`խոսելով բռնության ենթարկվելու մասին:
Այս ընթացքում Անդրեն խուսափում էր որևէ մեկնաբանություն տալ: Նա այժմ ներգրավված է «Հայ սուպերսթար» նախագծի ժյուրիի կազմում, որտեղից էլ արված լուսանկարը հրապարակել է սոցիալական ցանցերի իր էջերում: