Իննա Դաբաղյանը հրապարակել է որդու սեռը պարզելու տեսանյութն ու հղիության շրջանից կադրեր

  • Oct 16, 2024

Արդեն տեղեկացրել ենք, որ օրեր առաջ լույս աշխարհ է եկել Գուրգեն Դաբաղյանի որդին՝ Լևոնը։

Հղիության ողջ ընթացքում հրապարակում չարած երգչի կինը` Իննան, երեկ իր հետևորդների հետ կիսվել է փոքրիկի սեռը պարզելու տեսանյութով, որը տեղի է ունեցել Շուշաննայի ծննդյան օրը: Իննան նաև հրապարակել է հղիության շրջանից տեսանյութ, որտեղ կլորիկ փորիկով է:

 

Նշենք, որ հիվանդանոցից դուրս գալուց անմիջապես հաջորդ օրը Գուրգենի կինը՝ Իննան, հրապարակում էր արել, որտեղ վերջինս ռեստորաններից մեկում պարում էր։ 

Այդ տեսանյութից հետո, որտեղ երևում էր Իննայի սլացիկ մարմինը, սկսեցին լուրեր շրջանառվել, ըստ որոնց Իննան իր երեխաներին լույս աշխարհ է բերում սուրոգատ մոր միջոցով։

Թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու համար StarNews-ը կապ հաստատեց երգչի կնոջ հետ, ով մեզ հետ զրույցում նշել էր

«Իհարկե դրանք կեղծ լուրեր են, պարզապես մարդիկ սովոր են ամեն բան տեսնել համացանցում, ու եթե ինչ որ բան չի հրապարակվում եզրակացնում են, որ դա չի էլ եղել»,- փաստել էր երգչի կինը:

Խոսելով իր կազմվածքի մասին`Իննան նշել էր հետևյալը.

«Կազմվածքիս հետ կապված որևէ բարդ բան չկա, ես շատ ճիշտ եմ սնվում հղիության ընթացքում, և իմ կառուցվածքից ելնելով` ունենում եմ փոքրիկ փոր, որը ծննդաբերությունից հետո իր նախկին տեսքին է վերադառնում։ Դա ես կապում  եմ նաև գենետիկայիս հետ։ Նմանատիպ լուրեր տարածողները պետք է պարզապես նայեն մայրիկիս ու իրենց համար ամեն բան պարզ կլինի»,- StarNews-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակել էր Գուրգեն Դաբաղյանի կինը՝ Իննա Դաբաղյանը:

Մեկնաբանություն

Որոնում