Ձեր գովազդն այստեղ

Էս լուսավոր տղեն էլ չկա… Արամ Մելիքյանի մայրը ցավով լի հրապարակում է արել

  • Feb 27, 2025

Հանդիսավար Արամ Մելիքյանը շատ ակտիվ գործունեություն է ծավալում, նրա մայրը` տիկին Մանուշակը, ևս սոցիալական էջերում տարբեր գրառումներ է անում ու անդրադառնում անհանգստացնող թեմաների։ Երեկ Արամի մայրը նոր գրառում է արել ու ցավալի լուր հայտնել.

«Այ, էս լուսավոր տղեն, ով շատ արժանիքներ ուներ վայելելու կյանքն, այսօր չկա, դարձավ հավերժի ճամփորդ։ Ողջ կյանքն աշխատել ու իր արդար քրտինքով, պատվով ապրել է, շատ մարդկանց էլ ձեռք մեկնել։ Ողջ կյանքում միայն տվել է։ 2020֊ի հուլիսին, մինուճար որդուն, դհոլ զուռնայով ճանապարհեց բանակ։ Երկու ամիս չէր անցել, Ջրականի զորամասից հոսպիտալացվել էր, վիրահատվել էր, սեպտեմբերի 27֊ին կարերը դեռ չքանդած, անաստված անպատասխանատուները զենքը ձեռքը տվել ու դիրքեր էին բարձրացրել։ Այ էս տղեն էլ րոպե չկորցրեց, կամավորագրվեց և ուղիղ առաջնագիծ։ Հայրը որդուն փնտրեց, որդին հորը։ 2020-ի դեկտեմբերի 27֊ին Աբուլը սպանվեց և հոր ու որդու հանդիպումը դաժան եղավ։ Ու այսպես հազարավոր դաժան հանդիպումներ` հայրեր և որդիներ։ Ու կան չմարդիկ, որ կարող են ասել  չկռվեցին. դրա համար էլ Արցախը տվեցին։ Բա էս տղեքն ի՞նչ արեցին։  Կռվեց,  ու չդիմացավ մեր Գագոյի սիրտը։ Էն ինչ որ տեսել էր ռազմի դաշտում, ավելի ծանր էր եղել անհայտներին,  որոնման դաշտում։ Էլ չասեմ ինչեր էր տեսել, բա սիրտը կդիմանա՞ր։ Ու ներեղություն ասելու փոխարեն, ասում եք չեն կռվե՞լ, ուղղակի չեք կռվել…

Երկու օր առաջ ինքը կար, ապրում էր… Այ նման արտահայտությունները, երկրի այս անորոշ վիճակն ու անարդարությունները նրան սպանեցին։ Երևի հոգին խաղաղվեց, հիմա հոր և որդու`  Ալբերտ և Գագիկ Ստեփանյանների հոգիներն իրար հետ են…

Տեր ջան, ողորմեա մեզ, մեղավորներիս…»։

Մեկնաբանություն

Որոնում