Ձեր գովազդն այստեղ

Հայրս 2 տարի չէր խոսում իմ հետ, չէր ընդունում.Արամ Հովհաննիսյանը`ծնողների և անսպասելի հարվածի մասին

  • Jan 27, 2025

«Կյանքի ուղիներով»հաղորդման հյուրը Արամ Հովհաննիսյանն էր։

StarNews-ը հետևեց զրույցին։

Մասնագիտական ընտրության մասին խոսելով` դերասանն անկեղծացավ,որ տանը հավանություն չեն տվել որոշմանը.

«Մայրս հետագայում սկսեց ինձ աջակցել։ Հայրս 2տարի շարունակ չէր խոսում իմ հետ, 2տարի չէր ընդունում,որ ես ընտրել եմ այդ մասնագիտությունը»։

Արամ Հովհանիսյանին մեծ ճանաչում ու սեր բերեց նրա մարմնավորած «Զավեն»-ի կերպարը։ Կերպարը որքան էլ իր մեջ բացասական գծեր ուներ, այնուամենայնիվ տպավորվել ու շատերի մոտ համակրանք էր առաջացրել։ Շատերն այդ կերպարին այնքան լուրջ էին վերաբերվել, որ Արամ Հովհաննիսյանին ու «Զավեն»-ին անգամ մինչ օրս դժվարությամբ են տարանջատում։

Արամ Հովհանիսյանի նպատակները միայն անձնական էին ու գործնական, բայց ինչպես ասում են` ցանկությունն ու ճակատագիրը շատ հաճախ անհամատեղելի են։

Կայանում է նրա և հոգեբան Մարիաննա  Ֆրունջյանի հանդիպումը.

«Չէի մտածում ամուսնության մասին։ 35տարեկան էի դառնում, բայց մտածում էի դեռ շուտ է…   Ինչպիսի՞ ընտրություն այդպիսի դաժան և խիստ տղարդու հետ ինչպե՞ս կարելի էր ամուսնանալ։ Կերպարի հետ կապված շատերը այդպես կարող էին շարունակել մտածել, սակայն ինքը կարողացավ ինձ տեսնել։ Այս տարի մեր ամուսնության 15 ամյակն է։ Ունենք 4զավակ՝ տղաս և իմ երեք գեղեցկուհիները»։

Դերասանի մայրը և հայրը մահացել են նույն ժամանակահատվածում.

«Անսպասելի էր այդ հարվածը և շատ դժվար։ Պատասխանատվության կրողն արդեն դու ես։ Աստծո գործերն անքննելի են՝ այդպես  որոշված էր և դու անկարող ես որևէ բան անել»։

Մեկնաբանություն

Որոնում