Դերասան Հայկ Հովհաննիսյանն ու Անահիտ Մանուկյանը կարճ ժամանակահատվածում դարձան ինստագրամյան ամենագեղեցիկ զույգերից մեկը։
Զույգը քիչ ժամանակ է, ինչ համատեղ հրապարակումներ է անում, սակայն նրանց շրջապատում բոլորն արդեն խոսում են կայանալիք հարսանիքի մասին, հատկապես երբ վերջերս Անահիտը ընկերուհու հարսանիքի ժամանակ բռնեց հարսի ծաղկեփունջը։
Զույգն այդ մասին ոչինչ չի հանրայնացնում, փոխարենը Անահիտ Մանուկյանը ամեն օր իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է անում, որտեղ երջանիկ ու փայլող աչքերով է։ Երեկ էլ դերասանուհին իր հետևորդներին է ներկայացրել Հայկի կողմից ստացած ծաղկեփնջերը, որոնք հիացրել են դերասանուհուն:
«Միշտ»,- հրապարակմանը կից գրել է դերասանուհին:
