Tert.am life -ի Talk time հաղորդման հերթական հյուրը դերասանուհի Տաթև Հովակիմյանն է։ Տաթևը Հանրությանը հայտնի դարձավ «Անավարտ Թռիչք» ֆիլմում նկարահանվելուց հետո։
Զրույցի ընթացքում դերասանուհին անդրադարձել է տարբեր թեմաների, այդ թվում նաև, վերջերս ամենաշատը քննարված թեմային՝ Իր և Սոս Ջանիբեկյանի սիրավեպի մասին լուրերին և իհարկե Անի երանյանի սկանդալային գրառմանը։
StarNews-ը հետևել է զրույցին ու առանձնացրել ամենակարևոր դրվագները։
Տաթևը զրույցի սկզբում անդրադարձավ բաց տեսարաններում նկարվելու փորձ ունենալուն և իր անկեղծ կարծիքը հայտնեց թեմայի մասին.
«Ես գիտեի՝ ինչ է նշանակում դերասանություն, Պետական համալսարանից էի եկել Թատերական ու արդեն բավական հասուն էի։ Ես սիրում էի կինո և թատրոն, ես գիտեի թե ես ուր եմ գնում։ Դերասանի համար էդ տաբուները շատ վիրավորական են, նաև համաշխարհային դերասանուհիների համար, ովքեր նկարահանվել են ամենաֆանտաստիկ ֆիլմերում ու ունեցել են նման տեսարաններ։
Դա վաղուց ինձ համար քննարկաման ենթակա չէ, անգամ էդ հարցին անդրադառնալը, ես հիմա թատրոնում էլ ունեմ բազմաթիվ նման տեսարաններ։ Դա կապված է իրավիճակից ու սցենարից, ֆիքսվել նման բաների վրա շատ ծայրահեղական է։ Դա գալիս է այն դերասանուհիներից, ովքեր ասում են, որ նման տեսարաններում չեն նկարահանվում դա, իմ կարծիքով միայն ՀՀ-ում է էդպես, որ նման միտք արտահայտում են, ու դա ողջունելի լինի։
Դերասանի մասնագիտությունն է, դու խաղում ես մարդ ու եթե իր կյանքում կա սիրային հարաբերություններ, կարող է լինել նաև համբույրի տեսարան կամ այլ տեսարան։
Ինձ համար նման դեպքում միշտ վատ իրավիճակում են հայտնվում իմ նման դերասանները ովքեր պետք է պատասխանեն այս հարցին։ Դա բնական է դերասանի մասնագիտության մեջ»։
Դերասանուհին խոսեց նաև Սոս Ջանիբեկյանի հետ ունեցած սիրավեպի մասին լուրերին։
«Անկեղծ ասած` մեկ-մեկ ասում եմ, որ Սոսը կարծես իմ կորած եղբայրը լինի, շատ եմ Սոսին սիրում, արտակարգ մարդ ա, բայց անկեղծ կլինեմ` մենք երբեք չենք ունեցել անձնական հարաբերություն, անգամ սիրահարվածություն։ Ես իմ որևէ խաղընկերոջ հետ չեմ ունեցել անձնական հարաբերություն: Էն ինչ կա բեմում` կա բեմում, և ինչ կա թատրոնում` մնում ա թատրոնում։
Պատկերները շատ էմոցիոնալ են, դրա համար կան էս խոսակցությունները։ Բարեբախտաբար իմ բոլոր խաղընկերները շատ տաղանդավոր են և ուրախ եմ, որ կա էդպիսի տպավորություն, ուրեմն մենք մեր գործը լավ ենք արել։
Իսկ «Սողոմոնի Երգեր»-ում իմ ու Սոսի զույգի շատ լավ էր ընտրված, որովհետև կա քիմիա, և Արմանը շատ ճիշտ էր ընտրել մեզ»։