Ինստագրամյան հարթակում մեծ ակտիվություն ցուցաբերող երգչուհի Սիրուշոն հրապարակել է դստեր`Զաբելի մասնակցությամբ զվարճալի տեսանյութ, որտեղ փոքրիկը նապաստակին գազար է ուտացնում:
2-ամյա Զաբելը խոսում է նապաստակի հետ, ստիպում նրան ուտել ու նրան «մուկիկ» է անվանում:
Նշենք, որ ավելի վաղ էլ երգչուհին կրկին Զաբելի մասնակցությամբ տեսանյութեր էր հրապարակել, որոնցից մեկում Զաբելը`գիրքը ձեռքին, եղբոր համար հեքիաթ էր կարդում:
Սիրուշոն հիշել էր ժամանակները, երբ եղբայրն էր քույրիկի համար գիրք կարդում, իսկ հիմա հակառակն է: