Ձեր գովազդն այստեղ

Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 36-րդ տարեդարձը

  • Jan 21, 2025

Այսօր` հունվարի 21-ին, հայկական ֆուտբոլի լեգենդ, Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 36-րդ տարեդարձը։

Մխիթարյանին շնորհավորել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Փյունիկ» ակումբը։

«Հենո՜, դու մեզանից յուրաքանչյուրի ոգեշնչման աղբյուրն ես ու պարծանքը: Մաղթում ենք երկար ֆուտբոլային տարիներ թոփ մակարդակում»,- ասված է «Փյունիկ»-ի ուղերձում։

Հենրիխը «Փյունիկի» սան է, երևանյան ակումբից տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ», այնուհետև «Շախտյոր»: «Հանքափորների» կազմում փայլուն ելույթներից հետո ավելի բարձր մակարդակում Մխիթարյանի աստղը փայլել է Դորտմունդի «Բորուսիայում»: Հաջորդ քայլը «Մանչեսթեր Յունայթեդն» էր, որտեղ Մխիթարյանը դարձավ Եվրոպա լիգայի հաղթող: Տեղափոխություն «Արսենալ», այնուհետև վարձավճարով «Ռոմա», իսկ այժմ նա հանդես է գալիս «Ինտերի» կազմում, որի հետ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ու դարձել Ա Սերիայի չեմպիոն։

Մեկնաբանություն

Որոնում