Ձեր գովազդն այստեղ

Մաhացել է հայտնի երգչի մայրը. Աստղային օրվա ամփոփում

  • Dec 04, 2024

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 25-ին, ժամը 14։30-ի սահմաններում արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տոսկանա հյուրանոցում, ժամը 01։20-ի սահմաններում «Ինտոքսիկացիա, բռնաբարություն հարցականով» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել է Երևանի բնակիչ 19-ամյա Յ․ Տ․-ն։

Նա հայտնել է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Գարեգին Նժդեհ փողոցի 37/9 հասցեում գործող Տոսկանա հյուրանոցում իր ծանոթի ընկերը օգտվելով իր անօգնական վիճակից և ալկոհոլի տակ գտնվելու հանգամանքից իր հետ ունեցել է սեռական հարաբերություն, իսկ իր ծանոթը իրեն ծեծի է ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նրանք Երևանի բնակիչներ 37-ամյա և 30-ամյա տղամարդիկ են։ Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալներից մեկը հայ հայտնի ու լեգենդար ֆուտբոլիստի որդին է։

Երգչուհի Սոնա Ռուբենյանը մեկնել է արտերկիր՝ հերթական համերգին մասնակցելու նպատակով։ Հենց օդանավակայանից երգչուհին Կարեն-Սևակ բենդի Կարենի մասնակցությամբ տեսանյութ էր հրապարակել։

Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանն էլ կիսվել էր հետևորդների հետ՝ պատմելով օրվա իր մեկնարկի մասին։

Մահացել է ամերիկյան ռեփի աստղ Էմինեմի մայրը՝ Դեբի Նելսոնը, որի հետ չափազանց բարդ հարաբերությունների մասին ռեփերը մշտապես պատմել է իր բազմաթիվ ստեղծագործություններում,

Կինը 69 տարեկան էր: Թեև մահվան պատճառը չի նշվել, սակայն հայտնի է, որ Նելսոնը թոքի քաղցկեղ ուներ: Կինն իր կյանքի վերջին ամիսներն անցկացրել է հիվանդանոցում և տանը` շրջապատված սիրելիներով, հայտնում է TMZ-ը: Չնայած այն հանգամանքին, որ Էմինեմը շարունակել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել մորը, նրանց շփումը եղել է նվազագույն։

 

Մեկնաբանություն

Որոնում